Աղվան Վարդանյանը հավակնում է փոխվարչապետի պաշտոնին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «2018թ ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու։ Մենք արդեն հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյան իր այսօրվա բոլոր լիազորություններով և պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը։
ՀՅԴ-ն ևս հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ։ Այդ կուսակցության խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հավակնում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը»։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին կուսակցությունում դեմ են Աղվան Վարդանյանի ցանկությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները