Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է:
Թերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացել է, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685: Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է:
«Չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արևելյան Եվրոպայի երկրների և Վրաստանի համեմատ բարձր է: Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա, և չի էլ արվում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները