ԿԳՆ-ում քննարկել են Հայաստանում արևմտահայերենի զարգացման հարցեր
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին:
ԿԳն հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն ընդգծել է, որ միաբանությունն անփոխարինելի և հսկայական դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգևոր, կրթական և գիտամշակութային կյանքում: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր միաբանությունը բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում:
Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին՝ հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, հայապահպանությանն ու սերունդների կրթության ապահովման գործում կարևորելով հայրենիք-սփյուռք ամուր գործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում արևմտահայերենի զարգացման հետ կապված խնդիրներ:
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանների թողած գիտական ժառանգությունը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի. Հրանուշ Հակոբյան
- Նոր նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային
- Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին
- Մատենադարանում բացվելու է «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով ցուցադրություն
- Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը
- Զվարթնոցում բացվելու է Մխիթարյան միաբանության գործունեությանը նվիրված ցուցադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները