Քաղաքական 14:51 25/10/2017 Հայաստան

Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. Արման Սաղաթելյանը՝ Վիգեն Սարգսյանին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկմանը հիմնական զեկուցող, պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է ասել` առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված օրինակ 100 անձանցից ո՞ր մասն է կոռուպցիայի բերումով ազատվել:

«Դուք ասում եք եղբայր, եթե օրինակ, դու ուզում ես դառնալ պատմաբան, շատ լավ ես անում, գնա ծառայի, հետո արի գնա պատմաբան դարձի, բայց նաև ուրիշ տեղ ասում ենք, եթե ուզում ես հոգևորական դառնաս, պետք չէ գնաս ծառայես, նոր դառնաս հոգևորական, դու հենց որոշեցիր հոգևորական դառնաս, քեզ տալիս ենք տարկետում, սա ձեր ասած սկզբունքին ուղիղ հակասում է»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորն անդրադարձավ մեկ այլ դրույթի՝ նշելով. «Օրինակ քաղաքացին, որն ապրում է ԱՄՆ-ում և մի օր գալիս է պապու գերեզմանին, նրան անմիջապես օդանավակայանում բռնում ու ասում են` դու չես ծառայել, զինապարտ ես։ Էդ մարդուն ասում ենք մինչև չծառայես, հետ չես գնալու»։

Առողջական վիճակի պատճառով զինծառայությունից ազատվածների վերաբերյալ բարձրացված խնդրին Վիգեն Սարգսյանը նշեց, որ այստեղ  շատ լուրջ խնդիրներ կան, բայց կոնկրետ կոռուպցիոն դեպքերի թվեր չներկայացրեց։

«Մենք ունենք այդ խնդիրը և դրա լուծման համար այս օրենքում ձևավորված են իրավական հիմքեր։ Առաջինը առաջնային բուժզննության պատասխանատվության բարձրացման հարցն է։ Մենք ասում ենք, քանի որ պետությունը վճարում է քաղաքացու առողջական վիճակի մշտական զննման համար, մանավանդ մինչև 18 տարեկանը լրանալը պոլիկլինիկաների միջոցով, պոլիկլինիկաներն իրենց վրա պետք է պատասխանատվություն վերցնեն ասելու` տվյալ մարդը սահմանափակում ունի՞, թե՞ ոչ։ Այնուհետև մենք պարտավոր ենք ձևավորել փորձագիտական կարող ուժ վերևի օղակում՝ այդ եզրակացությունները քննելու և փորձագիտական եզրակացություն տալու համար»,-ասաց նախարարը։

Հոգևորականների տարկետման իրավունքի հետ կապված հիմնական զեկուցողն ասաց, որ  բացառություններ չեն լինելու։ «Հոգևորականների հետ կապված ոչինչ չկա օրենքում գրված, հիմա հոգևորականներն ազատվում են հիմնականում Կառավարության որոշմամբ՝ պարզ պատճառով, որովհետև եթե այլ բուհերում տարկետում կա, պատճառ չկա, թե ինչի Գևորգյան ճեմարանում պիտի չլինի։ Ես Վեհափառ Հայրապետի հետ մանրամասն քննարկել եմ հարցը և շարունակելու եմ քննարկել, եթե այլ բուհերում տարկետումը վերանա, ես համարում եմ, որ մասնագիտություն չկա, որ պետք է լինի բացառություն»։

Պաշտպանության նախարարին պահեստազորի հետ կապված հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը։

«Նախագծով ստեղծվում են աննախադեպ իրավական հիմքեր անցումային միջանկյալ խմբի համար, որը միջանկյալ դեր է ունենալու ուղղակի պահեստազորի և պայմանագրային զինծառայողի միջև: Արդյո՞ք այդ կատեգորիայի համար սահմանված են լինելու սոցիալական որոշակի երաշխիքներ և արտոնություններ և ի՞նչ բնույթով է փոխհատուցելու այդ ռեզերվիստի կարգավիճակը»։

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե պահեստազորի սոցիալական ապահովության հարցը ենթաօրենսդրական կարգավորումներով են ապահովվելու. «Մեր տրամաբանությունը և քաղաքականությունը լինելու է այն, որ մենք բավականաչափ գրավիչ պայմաններ ստեղծենք, որ մարդիկ պահեստազորի մեջ ցանկություն ունենան ակտիվ ընդգրկվել և այն մասնագիտությունները, որոնք մեզ համար կարևոր են, կարողանանք համալրել այդ թվերը: Կարծում եմ՝ կգտնենք այդ ոսկե միջինը, որ մի կողմից շահագրգռենք մարդկանց, մյուս կողմից չստեղծենք գերծանրաբեռնվածություն ռազմական բյուջեի համար՝ հաշվի առնելով այն, որ ճիշտ չէ, որ ռազմական բյուջեում փոխհատուցումները գերակայեն տեխնիկայի համալրմանը,  թե դա կառավարության որոշումներով կկարգավորվի»։

Անդրադառնալով պահեստազորի հետ կապված աշխատանքներին՝ նախարարը պատասխանեց, որ այստեղ նոր մոտեցում են որդեգրել. «Մենք առշունչ ամենամեծ բանակ ունեցող երկրներից մեկն ենք աշխարհում և ունենք քաղաքացիների հսկայական թիվ, ովքեր անցել են ծառայությունը, այդ թվում՝ նաև մարտական հերթապահության պայմաններում և պարտավոր ենք ձևավորել համակարգ, որ այդ համակարգը լիարժեք պետք եղած ժամանակ ծառայի երկրի պաշտպանության գործին: Խնդիր ունենք պարբերաբար վարժանքների, միջոցառումների՝ զորահավաքը արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց նա:

Արման Սաղաթելյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. «Պահեստազորի առաջին և երկրորդ խմբերի կառուցվածքի սահմանումը որքանով է ճիշտ, երբ երկրորդ խմբում օգտագործելու են ավելի քիչ մարդկանց, բայց ավելի երկար են պահելու։ Ինչո՞ւ են այն մարդկանց, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ընդգրկում նույն խմբի հետ, ովքեր մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Կարծում եք նպատակահարմար է, որ այդ մարդիկ լինեն նույն կատեգորիայում, քանի որ չծառայողներն առողջական խնդիրներ ունեն, և նրանք պահեստազորայինների ինչների՞ն են պետք»,-հարցրեց նա:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ երկրորդ խմբում ավելի երկար են մնում, որովհետև նրանք կարող են պետք գալ վերջին հերթին, երբ որ արդեն այլևս առաջին խումբը չի բավարարում խնդիրը լուծելու համար:

«Խմբերի տրամաբանությունն ու քաղաքականություն այն է, որ զինկոմիսարիատներում որոշում կայացնելիս շատ ավլեի հեշտ լինի զտել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը և գիտելիքների աստիճանը։ Զինվորական գործում ավելի մեծ հենք ունեցողները կարող են շատ ավելի երկար լինել առաջին պահեստազորում, և զորահավաքի ժամանակ օգտագործվի նրանց փորձը»,-ավելացրեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}