Հայաստանյան արջերի վիճակը՝ միջազգային մամուլում
Հայաստանի ռեստորաններում, ժամանցի վայրերում փոքր ճաղավանդակների մեջ պահվող արջերի խնդրին է անդրադարձել բրիտանական «Դեյլի Մեյլ» պարբերականը:
Աղբյուրը գրում է, որ հետխորհրդային այս երկրում սովորություն կա արջերին փակի տակ պահելու, չնայած այլ ոլորտներում առաջընթացին, Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանությունը ժամանակի հետևում է:
Արտասովոր բան չէ արջերին փոքրիկ վանդակում, առևտրի կենտրոնում, գործարանում պահելը: Այդ կենդանիները Հայաստանում հաճախ են հայտնվում գերության մեջ, իսկ նպատակը զբոսաշրջիկներ ներգրավելն է կամ էլ տերերին զվարճացնելը:
Պարբերակը նշում է, որ բրիտանական բարեգործական ընկերություններից մեկը Հայաստանում իրականացնելու է «Մեծ արջերի փրկարար» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում գերությունից ազատել տասնյակ արջերի:
«Ես տեսել եմ պայմանները, որտեղ պահում են արջերին: Կենդանիներից ոմանք տարիներ շարունակ ապրում են փոքր վանդակում, կեղտոտ ու գարշահոտ պայմաններում: Նրանցից շատերը ճանկռում են պատերը, բարձրանում ճաղերի վրա՝ փախուստի ճանապարհ որոնելով»,-ասել է ծրագրի ղեկավարը:
Ըստ տվյալների, Հայաստանում 80 արջ ապրում է սարսափելի պայմաններում: Ծրագրի շրջանակում կտրամադրվի 4 հազար եվրո՝ կենդանիների տեղափոխման, խնամքի ու վերականգնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում