Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն. Արցախի ՊՆ
Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արկակոծության հետևաքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:
Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:
ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը և ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մնացականյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
- Լևոն Մնացականյանը պարզաբանել է՝ ինչու է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել
- Շարմազանով. Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
- Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան