150 կմ շառավղով զորակոչվելու կարգը չեղարկելը ճիշտ չեմ համարում. Սասուն Միքայելյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը բացասական է գնահատում օրենքի նոր նախագիծը, որով նախատեսվում է չեղարկել ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցող և հատուկ ծառայության մի շարք այլ պայմաններ ենթադրող քաղաքացիների՝ 150 կմ շառավղով զորակոչվելու գործող կարգը:
«Նման որոշումը ես ճիշտ չեմ համարում, որովհետև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները պետք է բնակավայրին մոտ ծառայեն: Որ խոսեմ, պետք է շատ խոսեմ այդ հարցով: Չեմ ուզում խոսել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ խմբակցությունը դեմ է նման փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծին:
«Արտոնությունները հերթով վերացվում են: Մենք քննարկել ենք և քննադատում ենք օրինագիծը: Ներկայացրել ենք դրա անհիմն և անարդար լինելը: Ես իշխանության այս գործելաոճում որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Դրա համար էլ դեմ ենք քվեարկում այս օրենքի նախագծին:
Հիմնավոր լիներ՝ կողմ կքվեարկեինք: Երբ ասում են՝ այդ երեխաների արձակուրդներն են ավելացնելու, դա դեռ արտոնություն չէ, դա խնդիր չի լուծում: Խոսքը իրենց տներին հնարավորինս մոտ ծառայելու մասին է, որպեսզի նրանց ծնողները հեշտությամբ գնան ու տեսակցեն իրենց տղաներին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան