Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Առաջնորդության դպրոցում» բաց դասի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով։ Հայտնում են «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ընկերության ղեկավարը իր սեփական փորձի և վերջերս Սիլիկոնային հովիտ կատարած այցի հիման վրա լսարանին ներկայացրել է բիզնեսի կառավարման հիմնական այն միտումներն ու գործիքները, որոնք կիրառում են «պիոներ ընկերություններն» ու թվային ապագայի «ճարտարապետ» ընկերությունները։
«Վերջերս ինձ հաջողվեց անձամբ տեսնել, թե ինչպես են աշխատում և կառավարում բիզնեսը Սիլիկոնային հովտի ամենախոշոր և հայտնի ընկերություններում։ Առաջինն ինչ նկատեցի այն էր, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծ մասը կազմում եմ նրանք, ովքեր ոչ թե ժառանգել են իրենց հարստությունը, այլ վաստակել են շատ երիտասարդ տարիքում։ Ամեն հաջող բիզնես ունի իր պատմությունը, և ես ուրախ եմ կիսվել այսօրվա միջոցառման մասնակիցների հետ իմ դիտարկումներով և կանխատեսումներով՝ թվային ապագայի բիզնեսի մասին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջնորդության դպրոցը» կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը թվային ապագայում բիզնեսի և ինովացիայի վերաբերյալ նրա տեսանկյունների ու մտքերի հետ կարևոր ազդեցություն կունենա երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների վրա»,-ասել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Բաց դասը կազմակերպվել է Beeline Armenia-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա