Սամվել Ալեքսանյանն ուզում է ընդլայնել «Երևան սիթի»-ների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի». «Հրապարակ»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի։ Այս օրերին բանակցություններ են ընթանում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, որն ուզում է էլ ավելի ընդլայնել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի». գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, «Կրպակը» նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցն է, որի տիրոջը ժամանակին սնանկացրին ու ստիպեցին վաճառել։ Բայց գնորդներն էլ, փաստորեն, չկարողացան աշխատեցնել ու շահույթ ստանալ, քանի որ ՍԱՍ-ի ու Սիթի-ների մրցակցությանը դիմանալը հեշտ չէ։ Արման Սահակյանը մեր այս տեղեկությանն ի պատասխան ասաց, որ այս պահին պաշտոնապես որևէ բան չի կարող ասել։ Ըստ երևույթին՝ սպասում են գործարքը կայանա, հետո հրապարակեն»,-գրել է թերթը՝ հավելելով, որ Սահակյանների ընտանիքին են պատկանում «Սովրանո» ընկերությունը, «Պրեսստենդ» գործակալությունը և «Շիրակ» ֆուտբոլային թիմը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները