Հասարակություն 12:06 25/10/2017 Հայաստան

Նոր օրինագծով բնակավայրից 150 կմ հեռավորությամբ ծառայելու սահմանափակումը չի լինի

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այս օրինագծում միավորվել են ներկայումս Զինվորական ծառայության անցնելու մասին, Զինապարտության մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ  օրենքները, այն տրամաբանությամբ, որ զինվորական ծառայության պարտադիր և պայմանագրային տեսակների, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային ծառայության կազմակերպման, դրանցից յուրաքանչյուրում ներկայացված և ծառայության իրականացման, ինչպես նաև զինծառայողի կարգավիճակից բխող սոցիալական և իրավական երաշխիքները նպատակահարմար է կարգավորել մեկ միասնական օրենքով։

«Օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ սահմանադրության դրույթների իրացումը։ Օրենքը նաև հիմքեր է ստեղծում լայն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» և այլ քաղաքական փոփոխություններին միտված ծրագրերի իրականացման համար»,- ասաց նախարարը։

Վիգեն Սարգսյանն այնուհետև մանրամասն ներկայացրեց նախագծում առկա փոփոխությունները, նշելով, որ ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանականերում գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ են կրել պարտադիր զինծառայությունից ազատման և զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի գործընթացի հետ կապված հարաբերությունները։

«Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունները հաշվի առնելով, զորակոչի հայտարարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, վերանայվել են տարկետման հիմքերը և դրանց մեծ մասը փոխարինվել են արտոնություններով։ Լրջորեն վերանայվել է արտոնությունների համակարգը՝ ձևական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։ Խոսքը գրեթե բոլոր դեպքերում վերաբերում է ընտանեկան վիճակից ելնելով հատուկ ծառայության պայմաններ ենթադրող քաղաքացիների խմբին՝ ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցող և այլն։ Այն բոլոր սահմանափակումները,  որոնք այսօր մենք ունենք, դրանց հետ կապված արտոնություններն ավելի բովանդակային են դառնում։ Երկու լրացուցիչ արձակուրդ է նախատեսվում այդպիսի զինծառայողների համար, ինչպես նաև մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավվումը հնարավոր է միայն իրենց ցանկությամբ։ Այսինքն, եթե նախկինում ասում էին, որ այդ կատեգորիան պետք է ծառայի տնից 150 կմ շառավիղով, և դա ոչինչ չէր նշանակում, քանի որ Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող քաղաքացին նույն կարգավիճակով կարող էր հայտնվել առաջնագծում, այսօր մենք այդ կատեգորիային բովանդակային արտոնություն ենք տալիս»,- ներկայացրեց պատշպանության նախարարը։

Ինչ վերաբերում է ուսման տարկետմանը՝ նա հայտնեց, որ այն փոխկապակցվում է հետագա ծառայության տեսակի հետ, բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետև պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ և ուսման վարձի փոխհատուցում, թե անցած բակալավրիատի, թե մագիստրատուրայի համար։

«Թափանցիկության, արդարության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով մեծածավալ փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման, բժշկական քննության գործընթացում, որի շրջանակներում հետազոտման և փորձաքննության կարգերը, զինծառայության հետ խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Զինվորական ծառայության կազմակերպման շրջանակներում առաջին անգամ սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները, նախատեսվել է, որ շարքային և սպայական կազմի պարտադիր զինծառայողների զորակոչն իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը։

Օրինագծով փոփոխություններ են կատարվել նաև պայմանագրային զինծառայության հարաբերությունների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների համար և այսօր գործող նվազագույնը 20 տարվա պարտադիր առաջին պայմանագիրը փոխարինվում է 10 տարվա հնարավորությամբ։

«Առաջին ընթերցման փուլն անցնելուց հետո պատրաստ ենք շարունակել աշխատանքը՝ առկա առաջարկություններն ու մոտեցումները քննարկելու նպատակով»,- հավելեց Վիգեն Սարգսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}