Կրթված անձը հնարավորություն է ունենում դուրս գալ աղքատության շղթայից. Ա. Անափիոսյան
«Կրթությունը մեր հասարակության մեջ համարվում է առաջնային գործոններից մեկը, բայց մյուս կողմից պետական քաղաքականությունը հանրային ֆինանսների առումով ուղղված է նրան, որ Հայաստանն իր համախառն ներքին արդյունքի մեջ կրթության ծախսերն իջեցնում է նույնիսկ 2 տոկոսից էլ ցածր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը:
Նախաձեռնությունը մտահոգված է ՀՆԱ-ի նկատմամբ կրթության ֆինանսավորման բավականին ցածր՝ 2.34% ցուցանիշով և ավելին՝ այդ ցուցանիշը մինչև 2020թթ. 1.85% նվազեցնելու միտումով, որը նախատեսվում է ՀՀ կառավարության 2018-2020թթ. կարճաժամկետ ծախսերի ծրագրով:
«Վտանգավոր ցուցանիշ է»,- ընդգծեց Վ. Սողոմոնյանը՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի աղյուսակին, որտեղ Հայաստանը 158 երկրների շարքում 2.34% ցուցանիշով գտնվում է 136-րդ տեղում, իսկ երեք տարի անց կհայտնվի այդ աղյուսակի վերջին տասնյակում:
Վ. Սողոմոնյանն առաջարկեց, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում իր բյուջետային քննարկումների ժամանակ որպես նպատակակետ ընտրի ՀՆԱ-ում կրթական ծախսերը հասցնել 3 տոկոսի, իսկ ավելի հեռավոր նպատակ սահմանել 4,5 տոկոսը: Նա նշեց, որ այդ գումարները պետք է ուղղվեն՝ բոլոր համայնքներում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարվոք հաստատությունները, լուծեն մատչելիության խնդիրները, մանկապարտեզները ողջ երկրում լինեն անվճար:
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն ասաց, որ կրթության ծախսերի նվազումը բացասական ազդեցություն կունենա կրթության զարգացման վրա:
Ըստ նրա, Տնտեսական զարգացման և համագործակացության կազմակերպությունը նշում է, որ կրթության ոլորտում ներդրումներ կատարելը երկու դրական փոփոխությունների է բերում, կրթված հասարակությունը և կրթված անհատը կարողանում է ավելի բարձր աշխատավարձով աշխատանք ունենալ, ինչը նպաստում է տնտեսության զարգացմանը, իսկ տնտեսության զարգացման հետ անմիջականորեն կապված է գիտության զարգացումը, կրթության ոլորտում ներդրումները բերում է նաև սոցիալական արդյունքի, ստեղծում է մի հասարակություն, որը պատրաստ է սոցիալապես ավելի ներգրավել հասարակական աշխատանքներում, կամավորության սկզբունքով աշխատանքներ իրականացնել:
Նա ընդգծեց, որ, հետազոտությունների համաձայն, կրթված անձը հնարավորություն է ունենում դուրս գալ աղքատության շղթայից. «Եթե պետությունը նպատակ է հռչակում աղքատության հաղթահարումը, դրան զուգահեռ նվազեցնում է կրթության ոլորտի ֆինանսավորումը, ապա այդ նպատակը ի չիք է լինում, ուղղակի ձևական բնույթ է կրում»:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի դեսպան. Նկատել եմ, թե հայկական ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը
- «Համայնքների խոշորացումը բերելու է դպրոցների ոչնչացման». քննարկում
- Մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը. Սերժ Սարգսյան
- «Այսօր հավատի բացակայություն կա բարձրագույն կրթության նկատմամբ». քննարկում
- Որակյալ կրթությունը մեր պետության ու հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է. ԱԺ նախագահ
- Ծնող կոմիտները, ըստ էության, դրամահավաք հրահանգող դեր են կատարում. Վ.Սողոմոնյան
- Սոնա Աղեկյան. Երևանում նախադպրոցական կրթությունը կատաստրոֆիկ վիճակում է
- Լավ պետություն ունենալու համար մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը. վարչապետ
- Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռևս շատ վատ է արձագանքում. վարչապետ
- Այսպիսի ծրագրերով է, որ հանրակրթությունը կարողանում է իր որակը պահել. Լևոն Մկրտչյան
- «Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները