Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իր անձնագիրը գողացել են: ՆՏՎ-ն գրում է, որ, դերասանի խոսքով, փաստաթուղթը կարող էին իրենից գողանալ սեփական թատրոնում հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ Արմեն Ջիգարխանյանի անձը հաստատող փաստաթուղթը գողանալու փաստի առիթով:
Աղբյուրը նաև գրում է, որ Ջիգարխանյանը նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր հոկտեմբերի 10-ին 38-ամյա կնոջ հետ հերթական վեճից հետո, անմիջապես գնացել է դատարան՝ ամուսնալուծության դիմում տալու: Ջիգարխանյանի խոսքով, երիտասարդ կինը իրեն թալանել է և ավելին՝ փորձել սպանել:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
- Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան