«Դիլիջան ազգային պարկում» վագոն-տնակի հրկիզման դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է ևս մեկ անձ
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ շարունակվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ: Ընթացող նախաքննությամբ ձեռք բերված փաստական նոր տվյալների հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին տրված գրավոր ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ անձ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակվել էր մեկ անձ, որին ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով առաջադրվեց մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջան ազգային պարկում հենակետ հրդեհելու գործով մեղադրանք է առաջադրվել
- Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնել անտառհատումները. Վարչապետ
- «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու փաստով քննվող քրգործով մեկ անձ ձերբակալվել է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- ««Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի»
- Դիլիջանում որպես բողոքի նշան հրդեհել են պահնորդների տնակը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան