«Ելք»-ը դեմ քվեարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին
Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որի իրենք դեմ են քվեարկելու օրինագծին՝ ներկայացնելով պատճառները։
«Մենք դեմ ենք քվեարկելու օրինագծին, որովհետև խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որ դրված է Գլխավոր շտաբի ձևավորման ու գործունեության հիմքում։ Բավարար չենք համարում ռազմարադյունաբերական համալիրի զարգացման տեմպերը։ Դեմ ենք քվեարկելու նաև այն պատճառով, որ մեր առաջարկը, որը պետք է նպաստեր ռազմարադյունաբերական համալիրի զարգացման աճին՝ չի ընդունվել»,- ասաց պատգամավորը։
Օրինագծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 86 կողմ, 9 դեմ ձայնով։
Խորհրդարանն ընդունեց նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերը: Նախագծին դեմ քվերակեց միան «Ելք» դաշինքը:
Ընդունվեց նաև «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծերը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը։
Կրկին դեմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա. Ռուստամյան
- Փաշինյանը պաշտպանության նախարարին. «Խնդիրը հենց դրանում է»
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան