Լուվրը Ֆրանցիսկոս I-ի աղոթագիրքը գնելու համար դրամահավաք է սկսել
Լուվրը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ին պատկանող աղոթագիրքը ձեռք բերելու համար հայտարարել է դրամահավաք: Գազետա.ռու-ն, հղում անելով Business Insider-ին, գրում է, որ գիրքը համարվում է ֆրանսիական Վերածննդի ժամանակաշրջանի դեկորատիվ արվեստի լավագույն օրինակներից: Այն զարդարված է, մասնավորապես, զմրուխտներով, ռուբիններով:
16-րդ դարում Ֆրանցիսկոս I-ինն այն նվիրել է իր 10-ամյա ազգականին: Ներկա պահին աղոթագրքի սեփականատերը Մեծ Բրիտանիայում բնակող մի կոլեկցիոներ է:
Լուվրում պատմել են, որ այն գնելու համար իրենց անհրաժեշտ է 10 միլիոն եվրո: Գումարի կեսն արդեն հովանավորները տրամադրել են: Թանգարանը հույս ունի, որ մնացած գումարը հնարավոր կլինի հավաքել հանգանակության միջոցով: