Ծառուկյանի «Առինջ մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են նախապատրաստում ընդդեմ ՊԵԿ-ի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի վաճառականներն այս ուրբաթ գալու են Ազգային ժողովի շենքի մոտ՝ բողոքելու հարկային ծառայությունից։
Հարկայինից վաճառականներին ասել են, որ սրանից հետո պետք է հաշիվ-ֆակտուրա տրամադրեն, թե ինչ տեսակի ապրանքներ են բերում և որ տեսակից քանի հատ։ Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը, որովհետև նախկինի փոխարեն ավելի շատ հարկ են վճարելու։ Ասել են նաև՝ եթե պատշաճ չներկայացնենք ՝ կտուգանվենք:
«Առինջ մոլի» -ի տնօրեն Սամվել Հակոբյանն այս կապակցությամբ թերթի հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ, նման հարցերով չեմ զբաղվում, ես մոլի տնօրենն եմ։ Ազգային ժողովի մոտ գալը վաճառականների կամքն է, ոնց ուզում են, թող անեն, մեր շուկան իր հունով աշխատում է, հարկայինից դժգոհություններ չունենք, իմ մոտ որ չեն բողոքում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան