Վ. Ղուկասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավի կառուցման հետևանքով առաջացած հողաթմբերը տրամադրել համայնքներին
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մտահոգում է Շիրակի մարզում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման արդյունքում ամեն 5-րդ կմ-ին հայտնված հողե բլուրները, որոնք հողի քերված վերին շերտն են:
«Ցավոք սրտի, երկրաշարժից հետո Լենինականը ևս կառուցվեց այդ վարելահողերի վրա, դեպի Մարմարաշեն տանող ճանապարհահատվածին: Էդ գումարներն էդպես լցվեց դաշտերի մեջ, հիմա էդպես անտեր ու դուս մնացել են էդ շենք շինությունները, և էդ հատվածն էլ փուշ ու տատասկ է բուսնում»,-ասաց պատգամավորը:
Նա առաջարկում է այդ հողաթմբերը տրամադրել համայնքներին, ասաց, ինքը նման բան արել է, շատ մարդիկ էլ օգտվել են ծրագրից:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց հարցը, ասաց՝ պայմանագրի համաձայն, հողերը կուտակում են, կառավարության որոշման համաձայն ժամանակ առ ժամանակ կարող է տրամադրվել և համայնքներին, և այն տեղերին, որտեղ դրա կարիքը կա:
«Իհարկե ձեր առաջարկությունը հաշվի կառնենք ու կքննարկենք»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան