Ցոլակյան. Հինգ տարի է՝ խոստանում են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը վերանորոգել
Հանրապետական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներին մինչ բյուջեի քննարկումների մեկնարկը հիշեցրեց, Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոց է գործում:
«Հինգ տարի է, որ խոստանում են էդ մարզադպրոցը վերանորոգել: Նախատեսված էր, 340 մլն դրամ, կա նախագիծ: Բյուջեի նախագիծը նայում եմ, հատկացում չկա»,-ասաց Ցոլակյանը՝ նշելով, որ օլմպիական չեմպիոնին խոստումներ տալն ու չկատարելը լավ բան չէ:
Նա հիշեցրեց, խոստում տվողներից մեկն էլ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:
«Պարոն Ցոլակյան, մենք ինչ խոստում տալիս ենք, իրականացնում ենք»,-հայտարարեց ամբիոնին մոտեցած սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարն ասաց, որ դպրոցն անմխիթար վիճակում է, հնարավոր չէ վերանորոգել, պետք է նոր դպրոց կառուցել, մասնագետներն էլ են առաջարկել:
«Այս պահի դրությամբ մինչև ամսվա վերջ կվերջացնենք նախագծային աշխատանքները»,-ասաց Ռոստոմյանը:
Նա ասաց, որ դպրոցի մեջտեղում երկրաշարժից հետո մի ընտանիք տուն է սարքել, տարածքը սեփականացրել:
«Մենք ցանկանում ենք խնդիրներից զերծ մնանք, Արթուր Ալեքսանյանին վայել միջազգային դպրոց սպորտդպրոց սարքենք, որտեղ ուշ թե շուտ կունենանք Ալեքսանյանի անվան միջազգային մրցաշար, ոչը կմտնի վարկանշային ցուցակի մեջ: Դրա համար մեզ հարկավոր է միջազգային ստանդարտներին համապատասն, 700 հանդիսատես ունեցող դպրոց սարքել»,-ասաց նախարարը:
Հ. Ռոստոմյանի խոսքով, այն կկառուցվի համատեղ ֆինանսավորմամբ, որին կմասնակցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:
«Խոստումները վաղուց են սկսել, հինգ տարի դրանք կան: Ոչ թե ուզում եմ վատաբանել, հույս ունեմ, որ կսկսի»,-ասաց նա:
Նախարարն էլ հակադարեձեց. «Ի տարբերություն շատերի մենք մեր խոստումները կատարել ենք, այդ դպրոցը վերանորոգման ենթակա չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա