Ուսանողները՝ ԱԺ շենքի դիմաց
Մի քանի ուսանողներ դասի գնալու փոխարեն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ դժգոհելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:
«Ծառայությունից հետո վերաբերմունքը դեպի սովորելը, կրթության զարգացման վերաբերյալ քայլեր ներկայացնելը մի փոքր խնդիր է»,-ասաց ուսանողներից մեկը:
Նա հաշվարկել է, որ օրենքի ընդունումից հետո տարեկան 140 տղա ուսանող է բանակ զորակոչվելու, նրանք կազմելու են 2 վաշտ, պահելու են 21 դիրք:
«Արդյո՞ք 140 հոգու բանակ զորակոչելով վերանում է խնդիրը: Իհարկե՝ ոչ»,-կարծիք հայտնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի ուսանողներից մեկը, ով ծառայությունից հետո է շարունակում ուսումը:
Նույն ֆակուլտետի մշակութաբանության բաժնի մի ուսանողուհի էլ մտահոգություն հայտնեց, եթե բանակում բոլոր զինծառայողները լինեն 18 տարեկան, հնարավոր է միջադեպերի թիվն ավելանա:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երիտասարդ մի դասախոս էլ նկատեց, որ ինքն այս պահին գիտության ճանապարհը բռնած մի ուսանողի հետ աշխատում են թեզի վրա:
«Հիմա որ իրեն բանակ տանեն, ես կմնամ մենակ: Գիտությունով մենակ զբաղվել հնարավոր չէ, բացի այդ մյուս գիտնականը մնում է առանց գործիքի»,-ասաց նա:
Նա նկատեց, որ ֆիզիկայի ու ռադիոֆիզիկայի ֆակուլտետները, որոնց ուսանողների մեծ մասը տղաներ են, միանգամից դատարկվելու են:
«Շատ քչերն են, որ շարունակելու են ուսումը: Մագիստրատուրայում ծառայած 2 տղա է լինում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Նոր օրինագծով բնակավայրից 150 կմ հեռավորությամբ ծառայելու սահմանափակումը չի լինի
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան