Տուրիստական գործակալություններն առաջարկում են Անթալիայում Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցչություն բացել
Տուրիստական գործակալություններն առաջարկվում են Անթալիայում Ռոսպոտրեբնադզորի մասնաճյուղ բացել, որպեսզի համաճարակաբանական իրավիճակը տեղում մոնիտորինգի ենթարկվի և եզոնին զբոսաշրջիկների շրջանում հիվանդացությա զանգվցածային դեպքեր չգրանցվեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ տուրիստական գործակալությունների դաշինքի նախագահության անդամ Ալեքսան Մկրտչյանի խոսքերը։
Նա նշել է, որ երբ 2017 թվականի օգոստոսի սկզբին Ռուսաստանում հայտնի դարձավ Կոկսակի վիրուսի մասին, դեպի Անթալիա թռիչքների ծավալը նվազեց 15-20 տոկոսով։
«Ամեն տարի, երբ մարդիկ հիվանդանում են Թուրքիայում, հիվանդանում են նաև Ռուսաստանում»,- ասել է Մկրչտյանը։
Նա հիշեցրել է, որ երբ մոլգնում էր Կոկսակի վիրուսը, ՌԴ արտգործնախարարությունը ահազանգ չէր հնչեցնում, Անթալիայում ռուսական հյուպատոսությունը ևս լռում էր, մինչդեռՌոսպոտրեբնադզորը հայտարարում էր այդ մասին։