Արցախ այցելած մեքսիկացի պատգամավորներին չի անհանգստացնում Ադրբեջանի բողոքի նոտան. Շարմազանով
«Արցախ այցելած մեքսիկացի պատգամավորներին չի էլ անհանգստացնում, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլի տեղեկություններին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեքսիկային այդ այցի համար:
«Նրանք շատ լավ իմացել են ուր են գալիս: Մենք Արցախում ունեցել ենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ և Հանրապետության նախագահի, և ԱԺ նախագահի հետ և, երբ Ադրբեջանի դեսպանը կամ ԱԳՆ-ն ջանք չեն խնայում ու ասում են, որ իրենք պետք է հետաքննություն սկսեն, թե ինչպես են մեքսիկացի պատգամավորները հայտնվել Հայաստանում ու Արցախում, ջանք խնայելու հարց չկա, մեքսիկացի պատգամավորները Հայաստան են եկել իմ հրավերով: Նրանք այցելել են Հայաստան, իրենք ցանկացել են լինել Արցախում, մենք իրենց ցանկությունը իրականացրել ենք և շատ բարձր տրամադրությամբ վերադարձել են Արցախից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ պատգամավորները հասկացել են, որ Արցախում զարգանում է ժողովրդավարական անկախ պետություն. «Եւ մի բան են հասկացել, որ ազատության ու անկախության սկզբունքը և արժեքը Արցախի քաղաքացիների համար անբեկանելի և անքննելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան