
Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում միանալ հեռուստամարաթոնին
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը մեկնարկում է #ԲերքառատԱրցախ դրամահավաքը:
Հայտնի հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում միանալ հեռուստամարաթոնին՝ 8000 համարին ուղարկելով Ձեր անունը։
«25 տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացրել է հազարավոր ծրագրեր Հայաստանում ու Արցախում: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամենակայացած և վստահելի կազմակերպություններից մեկն է: Նոր ծրագրեր կիրականացվեն միայն մեր նվիրատվությունների շնորհիվ»,-իր խոսքում նշում է Գ. Մարտիրոսյանը: