Վահան Մարտիրոսյանը պաշտոնն օգտագործում է «Ռոստելեկոմ»-ին պետության հաշվին հարստացնելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար: Սա պատահական չէ, քանի որ «Ռոստելեկոմ»-ը պատկանում է Վահան Մարտիրոսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ տարեսկզբին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է նախարարության՝ հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին, նույնիսկ ճանաչվել ընտրված մասնակից:
«Բայց գնման ընթացակարգ ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, նախարարությունն անհասկանալի պատճառներով հայտը չեղյալ է ճանաչել: «Յուքոմ»-ն էլ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ, բայց ապարդյուն. մերժել են նրանց հայտը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները