
Կատալոնիայի առաջնորդի ելույթը վերջին պահին չեղարկվել է
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղարկել է ելույթը, որով, ենթադրաբար, պատրաստվում էր հայտարարել տարածաշրջանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ռոյթերզին»։
Հայտարարությունը նախատեսված էր տեղական ժամանակով 13։30-ին, սակայն այն մեկ ժամով հետաձգել են։ Արդյունքում իշխանությունները հայտնել են, որ ելույթը չեղարկվել է։Ծ
Չի բացառվում, որ Պուչդեմոնը այսր երեկոյան ելույթ կունենա կատալոնական խորհրդարանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին նախատեսված է Իսպանիայի պառլամենտի նիստը, որի ընթացքում Մադրիդը մտադիր է գործադրել սահմանադրության 115-րդ հոդվածը և այսպիսով Կատալոնիայի վրայից հանել ինքնավարության կարգավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- ԵՄ-ն չի միջամտի Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը. Տուսկ
- Ֆրանսիան չի պատրաստվում ճանաչել Կատալոնիայի անկախությունը
- Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
- Կատալոնացիները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել
- ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
- Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ