Կարծում ենք՝ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի և կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում. Շարմազանով
Նոյեմբերի 5-ին հանրապետության 52 համայնքներում անցկացվելիք համայնքապետի, իսկ 54-ում՝ ավագանու ընտրություններում, ՀՀԿ-ն այս պահի դրությամբ ունի 60 համայնքապետի թեկնածու, ԲՀԿ-ն՝ 6, ՀՅԴ-ն՝ 3, իսկ անկուսակցական թեկնածուների թիվը 39-ն է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրություններին:
«Ինչպես տեսնում եք քաղաքական մրցակցությունն այդքան էլ մեծ ներկապնակ չունի, առաջադրվել են կոալիցիոն և մեկ ընդդիմադիր կուսակցություն, ինչպես նաև շուրջ 40 անկուսակցական թեկնածուներ»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն դրական է գնահատում թեկնածուների քարոզարշավը, այս ընթացքում որևէ լուրջ խնդիրներ չեն եղել, ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում: «Կարծում ենք, որ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի և կավելացնի իր ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում»,- հայտնեց ՀՀԿ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները