Միջնորդում ենք՝ դատախազությունը կատարի օրենքով սահմանված իր պարտականությունը. ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբան
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի՝ Արմեն Լամբարյան, Աշոտ Պետրոսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, Տիգրան Սարգսյան, Հովհաննես Վարդանյան, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյան, Գառնիկ Հովակիմյան, Մանվել Աթոյան, Վարդգես Գևորգյան, դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի ղեկավարությամբ, այսօր շարունակվեց:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ միջնորդությամբ, նախ՝ որպեսզի երկու մեղադրական եզրակացություններ չլինեն քրեական դատավարության այս փուլում, լինի մեկ մեղադրական եզրակացություն, ինչպես նաև՝ այդ մեղադրական եզրակացության մեջ կոնկրետ ամեն մեկի մեղադրանքի մասով նշվի, թե մեղադրանքն ինչ ապացույցներով է հիմնավորվում:
«Կոնկրետ ներկայացնում եմ Կարո Եղնուկյանի շահերը: Կցանկանայի, որ ունենայինք մեղադրական եզրակացություն, ինչպես օրենքն է պահանջում, որտեղ կնշվի Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը և այն ապացույցների ցանկը, որով հաստատվում է նրան առաջադրված մեղադրանքը:
Այսինքն՝ միջնորդում ենք, որպեսզի դատախազությունը կատարի օրենքով սահմանված պարտականությունը, կազմի այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուր մեղադրյալին առաջադրված մեղադրանքը, այն ապացույցները, որոնք, որ հաստատում են մեղադրանքը, հակառակ դեպքում ձևական դատաքննություն կանցկացվի»,- ասաց փաստաբան Տ. Հայրապետյանը:
Պաշտպանական կողմը հանդես եկավ նաև նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ բացարկի միջնորդությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին