Սպասվում է անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից։
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում