Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,10%-ով՝ կազմելով 52,13 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,08%-ով՝ հասնելով բարելի համար 58,36 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: