Քարանձավները վարձակալելու մրցույթում հաղթած ընկերությունները
ՀՀ մշակույթի նախարարությունում հոկտեմբերի 20-ին կայացել է «ՀՀՄՆՔՎ-17/1» ծածկագրով հայտարարված Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների») և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի հայտերի գնահատման արդյունքում ըստ չափաբաժինների հաղթող մասնակիցների գնահատման արդյունքների ամփոփման, հայտարարման և հաղթող մասնակիցների որոշման նիստը:
Նախարարության տեղեկացմամբ, մրցութային հանձնաժողովի նիստի N 3.1 որոշմամբ մրցույթի ըստ չափաբաժինների ընտրված (հաղթող) են ճանաչվել հետևյալ մասնակիցները` «Ինկար» ՍՊԸ («Մագելանի» քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում), «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ» («Արջի» քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում և «Մոզրովի» քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում), «Արենի-1 Քարայր» կոնսորցիում («Արենի 1» («Թռչունների») քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում), «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիում («Քարե դռներ» քարանձավների զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում):
Հարակից հրապարակումներ`
- Քարանձավները վարձակալության տրամադրելու մրցույթի հանձնաժողովը մասնակցի կարգավիճակ է շնորհել հայտ ներկայացրած բոլոր 5 հավակնորդներին
- Նախարարը հանդիպելու է քարանձավները վարձակալության տալուն դեմ և կողմ մասնագետներին
- Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են այդ տարածքներում ռեստորաններ կառուցել. Քարանձավագետ
- Մտնում ենք մի ասպարեզ, որին չենք տիրապետում. Հնագետ
- «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
- Մրցույթ՝ քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար
- Քարանձավների մասով ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել
- Քարանձավները կսկսվեն օգտագործվել զբոսաշրջային նպատակներով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան