ՆԱՏՕ. Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ թուրքական «Gazetekarınca» լրատվական կայքի՝ Պավելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից նշյալ համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել:
«Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- նկատել է տվել Պավելը:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ ռուսական արտադրության համակարգերը չեն ինտեգրվում դաշինքի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին:
Պավելն անդրադարձել է նաև այս թեմայով դաշինքի անդամ երկրների ունեցած առարկություններին. «Դաշնակիցների միջև նման խոսակցությունների ծավալումը, անհանգստությունների բարձրաձայնումը և հնարավոր բարդությունները միանգմամայն բնական են»:
Օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:
Թուրքիան այժմ ցանկանում է նաև Ռուսաստանի հետ համատեղ զբաղվել S-400-ների արտադրությամբ: Այդ հարցի շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել:
Հարակից հրապարակումներ`
- Սթոլթենբերգը մեկնաբանել է Ռուսաստանից C-400 գնելու Թուրքիայի քայլը
- Էրդողանի խոսնակը հայտնել է ռուսական C-400-ի մատակարարման պայմանավորվածության մասին
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
- Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան