Կոնգրեսում նշել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 25-ամյակը
ԱՄՆ Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից` Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համագործակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման բազմաթիվ մասնակիցների թվում էին 40 կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի անդամներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, ԱՄՆ արևմտյան ու արևելյան ափերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը, Առևտրի դեպարտամենտի Եվրոպայի հարցերով փոխտեղակալ Դեյլ Տաշարսկին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորագույն ուղղություններին` շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի Հայկական հանձնախմբին երկկողմ համագործակցության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար: Ընդունելությանը ելույթով հանդես են եկել ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ինչպես նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Թուլսի Գեբըրդը, Ջեքի Սփիըրը, Ֆրանկ Փըլոնը ու Բրեդ Շերմանը:
Երեկոյի ընթացքում «Հայաստանի նոր անուններ» փառատոնի դափնեկիր պատանի երաժիշտների կատարմամբ հնչել են հայկական ժողովրդական ու դասական ստեղծագործություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան