Կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը մեզ դեռևս չեն գոհացնում. Վահրամ Բաղդասարյան
ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո մտավախություն կար, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները խիստ կվատանան, բայց այս ժամանակահատվածում ԵՄ-ի հետ մենք ընդհանուր առմամբ շրջանառության մեջ 35.2 տոկս աճ ունեցանք, ինչը հակառակն է փաստում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա խոսքով, ԵՄ-ի հետ նոր համաձայնագրում Հայաստանի համար որևէ վտանգավոր կետ չկա, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ:
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ պետք է սպասել պայմանագրի պաշտոնական վավերացմանը, որից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։
«Կան խնդիրներ, որոնք մենք պետք է առաջ քաշենք։ Վիզաների հարցը ևս օրակարգում է», - ասաց նա։
Հակադարձելով ընդդիմադիրների այն դիտարկումներին, որ համաձայնագիր ստորագրելն այլ բան է, դրանում առկա դրույթները կյանքի կոչելն՝ այլ, Վահրամ Բաղդասարյանն նշեց. «Բայց դուք ի՞նչ եք կարծում, ընդդիմության ներկայացուցիչն ուրիշ ի՞նչ պետք է ասի։ Ընդդիմության գործն էլ հենց դա է, որ ցանկացած լավ բանի շուրջ որևէ մտավախություն արտահայտի»։
Վահրամ Բաղդասարյանը նաև նկատեց, որ իշխանությունը ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի ու մենաշնորհի վերացման դեմ, մինչդեռ արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն։
«Վերջին տարիներին այս ուղղություններով մեծ ձեռքբերումներ ունեցել ենք, բայց դա մեզ չի գոհացրել, տեմպերը թույլ են և նման պայմանագրերը պետք է նպաստեն այդ տեմպերի ուժեղացմանը»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան