
Թբիլիսիից առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլին արժանացել է Պավել Շերեմետի մրցանակին
Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի անկախ լրագրող Աֆղան Մուխթարլին արժանացել է Պավել Շերեմետի անվան մրցանակին: Նրան գողացել էին մայիսին 29-ին Վրաստանի մայրաքաղաքից, գաղտնի տեղափոխել Ադրբեջան:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Տալլինում «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակում:
Պավել Շերեմետի անվան մրցանակի են արժանանում Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները՝ համարձակության ու լրագրության չափանիշներին նվիրվածության համար: Ադրբեջանցի լրագրողը հոդվածներ է գրել Ադրբեջանի սահմաններով իրականացվող անօրինականությունների ու մաքսանենգության դեպքերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղան Մուխթարլիի ընտանիքը լքել է Վրաստանը
- ԵԽ-ն բանաձև է ընդունել ու կոչ է անում ազատ արձակել Մուխթարլիին
- Արմեն Աշոտյան. Մուխթարլիի կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում