Արման Միքայելյանն ընթանում է Չիգորինի հուշամրցաշարի առաջատարների խմբում
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, երեկ մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը 4.5-ական միավորով գլխավորում են 14 շախմատիստ, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արման Միքայելյանը:
Մրցաշարում հաջող է հանդես գալիս նաև Սարգիս Մկրտչյանը, ով, մեկնարկային տուրում մրցաշարում առաջին դասակարգված Վլադիսլավ Արտեմևից կրած պարտությունից հետո, տարել է 4 անընդմեջ հաղթանակ և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: Հովհաննես Հակոբյանն իր ակտիվում գրանցել է 3, Արթուր Դավթյանը՝ 2.5, իսկ Հայկ Երիցյանը և Վլադիմիր Պողոսյանը՝ 2-ական միավոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան