Հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով
Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նպատակով` ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում, առողջապահության նախարարությունն իր հարկի տակ է հավաքել ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին, ոլորտի պատասխանատուներին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվալան ծառայությունից։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ ծառայությունը Հայաստանում ամուր հիմքերի վրա է` հարուստ ավանդույթներով, և երկիրը մեծ պոտենցիալ ունի միջազգային շուկայում մրցունակ դառնալու: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով:
Հաշվի առնելով բժշկական տուրիզմի զարգացման միջազգային փորձը և ստոմատոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումները` ՀՀ առողջապահության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների կողմից մշակվել են մի շարք միջոցառումներ` ուղղված ստոմատոլոգիական կազմակերպությունների վերաբերյալ միջազգային հարթակներում տեղեկատվության տարածմանը:
Բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետ Անի Ռուբենյանը մանրամասն ներկայացրել է տեղեկատվական առցանց հարթակում կազմակերպությունների ընդգրկվելու նպատակը, առավելություններն ու հիմնական պայմանները, ինչպես նաև հետադարձ կապի մեխանիզմները:
Ոլորտի մասնագետները բարձր են գնահատել իրականացված աշխատանքները, ներկայացրել են իրենց առաջարկները` հատկապես կարևորելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները ներառել նախագծի վերջնական տարբերակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան