Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները խնդիրներ են գրանցել. նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր:
Նախարարը նշել է, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ և բարձր որակով։ Նա ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է և որակական որևէ շեղում անթույլատրելի է։
Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարևորել է փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը և հավաստիացրել, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։
«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաև պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները և օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծել է Վահան Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վ. Ղուկասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավի կառուցման հետևանքով առաջացած հողաթմբերը տրամադրել համայնքներին
- Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները
- Ինչո՞ւ է բարձրացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ի գինը. պարզաբանում է նախարարը
- ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
- Շրջայցեր ենք կատարում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ գտնվող հուշարձաների տարածքներ. Նազարեթյան
- Հյուսիս-հարավի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019-ին. Վահան Մարտիրոսյան
- Չինական ընկերությունը վերացնում է«Հյուսիս-հարավ»-ի թերությունները
- Հյուսիս-Հարավ ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում. Վահան Մարտիրոսյան
- Հյուսիս-հարավ. Չինական ընկերությանը թերությունները շտկելու ժամանակ է տրվել
- «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
- Զարիֆ. Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում համատեղ համագործակցություն ծավալել
- Վարչապետի կոշտ գնահատականները վերաբերում էին Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանը.Արթուր Առաքելյան
- Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կբացվի մայիսից
- Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին
- Վարչապետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան