Շարմազանով. Դասալիքը ձեզ պատվեր տվողներն են
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ է անում բանակում երկարաժամկետ համակարգային փոփոխություններ իրականացնել, ոչ թե իրավիճակային լուծումներ տալ:
«Ներմուծեցիք 12-ամյա հիմնական կրթության պարտադիր լինելը, երկու տարի առաջացած բացը փորձում եք այս ձևով լուծել: Հիմա երկու տարի հետո խնդիրը վերանալու է, էլի բերելու եք, օրենքը փոխեք, հետո էլի կոսմետիկ փոփոխություններ անեք»,-ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ տարկետման հետևանքով վնասվելու է երկրում ինտելեկտուալ ներդրումը:
«Եթե նույնիսկ ասպիրանտուրա գնացած 140 տղաներից 7-ն են զբաղվում գիտությամբ, ապա դա պետք է լինի մեր զոհողությունը, որպեսզի առանց այդ էլ մեռնող ոլորտը չփակվի: Սա հենց բանակի համար է վատ լինելու: Երբ մագիստրոսները գնում են բանակ, ինտելեկտուալ ներարկում են անում բանակում: Երբ բոլորը գնան 18 տարեկանից, որևէ մասնագիտություն չունենալով, այդ ներարկումից էլ ենք զրկվում, դառնալու է բանվոր-գյուղացիական բանակ»,-ասաց Միրզոյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կարող է դառնալ առաջատար գիտական երկիր, իսկ զարգացնելու փոխարեն հիմա հետընթաց ենք արձանագրում:
«Շատերս ընդունում ենք, որ հիմա իրավիճակը վատ է, բայց հույս կա, հեռանկար կա, որ մենք կարող ենք դառնալ մեր երազանքների Հայաստանը: Այս օրինագծով մենք այդ հեռանկարի մեջքն էլ ենք կոտրում: Ես հասկանում եմ, որ կուսակցական խնդիրներ կան, հրահանգ կա, որոշում կա, բայց առաջարկում եմ ևս մեկ անգամ դրա մասին մտածել, այսօրվա խնդիրների համար հեռանկարը չվնասենք»,-ասաց Ա. Միրզոյանը:
Ելույթից հետո մինչ խմբակցության «Հանրապետական» և «Ելք» խմբակցություններին ձայն տալը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգտվեց արտահերթ ելույթի իրավունքից, ասաց, նախորդ օրերի քննարկումներին հետևել է Արցախից:
«Չծառայելն ու դասալքությունը տարբեր բաներ են: Ես լսում էի, ասում են, բա ինչի՞ սա չի ծառայել, նա չի ծառայել: Էդ ինչ է, միայն պետական պաշտոնյաները չե՞ն ծառայել: Չկա՞ն այլ մարդիկ ընդդիմության մեջ, որ օրենքով սահմանված կարգով չեն ծառայել»,-ասաց Շարմազանովը:
Նա հայտարարեց, որ ինքն էլ տարկետման իրավունքից չի օգտվել, պաշտպանել է թեզը, ապիրանտուրայում որպես հայցորդ է եղել, քանի որ ազդեցիկ զանգահարող չի ունեցել, բայց զինկոմիսարիատներ ներկայացել է պարտաճանաչ կերպով:
«11 տարի է՝ ասում եք, Շարմազանովը չի ծառայել: Մի հատ հետաքննություն արեք ընդդիմադիրներով, լրագրողներով, տեսեք՝ ինչի չի ծառայել, խուսափե՞լ է, թե՞ ոչ: Որ թերթը բացում ես, գրած է դասալիք է, դասալիք է, դասալիքը ձեզ պատվեր տվողներն են»,-ասաց նա՝ խոստանալով, եթե բացահայտվի, որ ինքը խուսափել է ծառայությունից, ապա կհեռանա քաղաքականությունից, կթողնի պաշտոնը:
Աժ փոխնախագահը հայտարարեց, որ Ազգ-բանակ հայեցակարգի մասին հայտարարած պաշտպանության նախարարի կողքին է լինելու:
«Ես Ձեր դաշնակիցն եմ, և պատրաստ եմ Ձեզ հետ գնալ մինչև վերջ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում շարունակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց պաշտոնի իջեցում է լինելու. «Ժամանակ»
- Հուսով եմ մի օր զինծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ նաև անկախ սեռից. Արման Սաղաթելյան
- Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. Արման Սաղաթելյանը՝ Վիգեն Սարգսյանին
- Ուսանողները՝ ԱԺ շենքի դիմաց
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան