Սախարովի մրցանակին է արժանացել Վենեսուելայի ընդդիմադիրների խումբը
Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատ մտքի» մրցանակին արժանացել են Վենեսուելայից քաղաքական ընդդիմադիրների խմբի ներկայացուցիչները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին:
Եվրախորհրդարանից նշել են, որ պատգամավորների և հասարակական գործիչների այդ խումբը, որոնցից մի քանիսը բանտարկված են, «ընդդիմանում է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության հետընթացին»: Բոլոր պարգևատրվածները ընդդիմադիր՝ Ժողովրդավարական միասնության դաշինքից են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում