Սոցիալական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին
Սոցիալական աջակցություն ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար անհրաժեշտ է 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները