Ախալքալաքի հողագործները դժգոհում են կարտոֆիլի ցածր բերքատվությունից
Արդեն մեկ ամիս է ինչ Ախալքալաքում ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները։ jnews.ge-ի հաղորդմամբ, կարտոֆիլի պահանջարկի և առաջարկի տարբերությունից` ելնելով գնային աճ է նկատվում։ Եթե 2016 թվականին հողագործները դժգոհում էին կարտոֆիլի պահանջարկի պակասից, այս տարի` ցածր բերքատվությունից։
«Բերքատվություն բացարձակապես չկա, ինչքան որ ցանել ենք, այդքան չենք էլ հանել։ Երկու տարբեր տեղեր ենք ցանել՝ 10 և 20 հար, մի դաշտի տեղը հարմար էր, կարողացանք ջրել, իսկ մյուսը չենք ջրել։ Ջրած արտից ընդամենը 17 պարկ կարտոֆիլ ենք հանել, իսկ չջրածը մի քիչ քանդեցինք, տեսանք, որ բացարձակապես բերք չկա, էլ չքանդեցինք: Տրակտորիստի գումարը անգամ չէր հանի։ Էլի եղել են տարիներ, որ չենք ջրել, բայց գոնե միջին քանակի ու որակի կարտոֆիլ ենք ունեցել, այս տարի բացի եղանակային վատ պայմաններից, նաև մուկն է կերել», – ասել է տիկին Ասյան։
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի շրջանի ինֆորմացիոն-խորհրդատվական ծառայության ղեկավար Ռամազ Գոգոլաձեն ասել է, որ անցած տարի բերքն ավելի շատ էր, այս տարի չորային էր, ինչի հետևանքով բերքի քիչ է։
«Ով ժամանակին երկու անգամ ջրել է, կարելի է ասել, անցած տարվա նման բերք է ստանում։ Տարբեր է նաև գնային առումով. եթե 2016 թվականին կարտոֆիլը արժեր 35 թեթրի, այս տարի 70-80 թեթրի է։ Նույն վիճակն է նաև հարևան երկրներում, բերքը քիչ է, գինը բարձր, հիմնականում իրացնում են երկրի տարածքում։ Չորային տարվա միակ դրական կողմն այն է, որ կարտոֆիլի հիվանդությունները չզարգացան, և այս տարի այն առավել առողջ է»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին