Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա
Կինոօպերատորներն առաջինը եղան, որ Կինեմատոգրաֆիստների միությունում հայտարարեցին իրենց մասնագիտական կառույցի՝ կինոօպերատորների գիլդիայի ստեղծման մասին:
Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիլդիայի նախագահ է ընտրվել հայտնի կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, նախագահի տեղակալներ՝ Մկրտիչ (Արգո) Բարոյանը և Արտյոմ Մելքումյանը:
Օրեր առաջ նախաձեռնող խումբը սկսել էր աշխատել կինոօպերատորների գիլդիայի ստեղծման, կանոնադրության հիմնական սկզբունքների մշակման ուղղությամբ: Նախօրեին վերջնական քննարկումներից հետո, ընդունելով գիլդիայի կանոնադրությունը, հայտարարել են գիլդիայի ստեղծման մասին:
«Այն բաց է բոլոր կինոօպերատորների համար, որոնք կցանկանան իրենց մասնագիտական համայնքին իրավական մաս կազմելու, մասնագիտական շահերի պաշտպանության և բազմաթիվ այլ խնդիրների լուծման նպատակով անդամագրվել և դառնալ գիլդիայի անդամ»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան