Կուտակային վաղաժամ կենսաթոշակ` 55 տարեկանում. «Նորք»
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար:
«Նորք» կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս պահին թվային հաշվարկով այդ գումարը կազմում է 19.2 մլն դրամ: Հաշվարկի հիմքում ընկած են՝ հիմնական կենսաթոշակը՝ 16.000 դրամ, և 55 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 20 տարի:
«Եթե 55 տարեկանում Ձեր հաշվին կա այնքան գումար, որը 20 տարիների համար հավասար ամսական վճարումների վերածելիս ստացվի 80,000 դրամ (16,000 դրամի հնգապատիկը), ապա Դուք արդեն այդ պահից սկսած` կկարողանաք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը` առանց սպասելու 63 տարեկանին հասնելուն:
Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից կիմանաք` որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքան է դրանց հաշվարկային արժեքը` դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները:
Դեպոզիտարիան, դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին է տրամադրում վերոնշյալ տեղեկությունները պարունակող տեղեկանք:
Եթե գումարը բավական է 55 տարեկանից կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում է անուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ:
Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի դիմումի հիման վրա մարում է նրա կենսաթոշակային ֆոնդի փայերը և նրա կուտակային միջոցները փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է մասնակցի կուտակային կենսաթոշակը: Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նոր ներառում կուտակային կենսաթոշակի համակարգում
- Արտեմ Ասատրյան. Կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են
- Կուտակային կենսաթոշակ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը. «Նորք»
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են. «ՆՈՐՔ»
- Կուտակային կենսաթոշակային հատկացումները գնալով մեծ բեռ են դառնում պետբյուջեի վրա. ՀԺ
- «ՆՈՐՔ». Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները բխում են մասնակիցների շահերից
- Կուտակային կենսաթոշակային համակարգին Հայաստանում միացել է ավելի քան 140 հազար վարձու աշխատող
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան