ՄԱԿ. Աֆրիկայում առաջիկա 13 տարում 170 մլն երեխա կծնվի
Աֆիկայում ծնելիության աննախադեպ աճ է սպասվում: Արդեն 2030 թվականին սևամորթ երեխաների թիվը կավելանա 170 մլն-ով: Նման աճի պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել կրթական ու առողջապահական համակարգերը:
ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված զեկույցի հեղինակները կարծում եմ, որ ծնելիության նման ցուցանիշը լայն հնարավորություններ է ստեղծելու՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Օրինակ, 2030-ին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 11 մլն որակավորված մասնագետներ կրթության ու առողջապահության ոլորտներում:
Այսօրվա տվյալներով, Աֆրիկա մայրցամաքի երկրներում ապրում է 1.2 մլրդ մարդ: 2050 թվականին բնակչությունը կկրկնապատկվի՝ կազմելով 2.5 մլրդ: 13 տարի անց աֆրիկացի երեխաների ու անչափահասների թիվը կհասնի 750 մլնի, իսկ 2055-ին կհասնի մեկ մլրդի:
Առավել արագ տեմպերով ավելանալու է Նիգերիայի բնակչության թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան