Եթե վերին արտի ցորեն լինեի, Սոյուղում, Հաջիբադում, Ծիրանի ձորում չէի ծառայի. Մարուքյան
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Նախագիծն ընդունվեց 89 կողմ, 9 դեմ ձայների քվեարկությամբ:
Վարման կարգով ձայն խնդրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Երեկ պաշտպանության նախարարն իր ելույթում ինձ հարց է ուղղել, իր հարցին պետք է պատասխանեմ, կրթության և ծառայության հետ է կապված։ Այո, ծառայության ընթացքում ես օրենքով արձակուրդներ եմ ստացել և հանձնել եմ քննությունը, մնացած պրակտիկան ստացել եմ ծառայությունից հետո: Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, եթե վերին արտի ցորեն լինեի, Սոյուղում, Հաջիբադում, Գեղիգյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ՝ տեղը գիտեք»,-ասաց նա:
Պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց. «Վիգեն Սարգսյանը երեկ նենգափոխել է իր հնչեցրած միտքը և անձնական դաշտ տարել, ինչին պատասխանել է ՊՆ-ին անհարիր էմոցիոնալ տոնով: Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի և օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»:
Խմբակցությունից վարման կարգով ձայն խնդրեց նաև Նիկոլ Փաշինյանը։
«Ի հեճուկս պաշտպանության նախարարի ներկայացման, մենք ասում ենք, որ ներկայացված նախագիծը իր թևերն է փռում պճեղի մինինգիտով բանակից ազատվողների վրա։ Փաստն այն է, որ այս պրոբլեմատիկան առաջիկայում ավելի է խորանալու և մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք օրենքին»,-ասաց նա:
Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ չծառայած լինելով՝ ՊՆ պատվոգիր ստանալուն. «Պատվոգիր եմ ստացել այն բանի համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ ներկայացուցիչների հետ որպես կամավոր ապրիլի 2-ից հետո գնացել եմ առաջնագիծ և կատարել մարտական հանձնարարություն, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով»:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Փառք եմ տալիս Աստծուն, որ դուք այդ աշխարհընկալմամբ փոքրամասնություն եք
- Կոռուպցիա կա, իրենց խնդիրն է, գիտություն չկա, իրենց խնդիրն է, իրենք են գիտությունն ապականել. Մարուքյան
- Շարմազանով. Դասալիքը ձեզ պատվեր տվողներն են
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Հուսով եմ մի օր զինծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ նաև անկախ սեռից. Արման Սաղաթելյան
- «Դիսկոմֆորտ չե՞ք զգում». Մարուքյանի հարցը Նահապետյանին
- Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. Արման Սաղաթելյանը՝ Վիգեն Սարգսյանին
- Ուսանողները՝ ԱԺ շենքի դիմաց
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին