
Սոբչակ. Չեմ կարծում՝ Հիլարի Քլինթոնը լավագույն մարդն է, ումից կարելի է խորհուրդներ վերցնել
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով որոշել է մասնակցել 2018-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, չի նախատեսում հանդիպել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով 2016-ին ԱՄՆ նախագաhական ընտրություններում պարտվել էր Դոնալդ Թրամփին:
«Ես վստահ չեմ, որ նա կցանկանա հանդիպել ինձ հետ: Դեռևս նման պլաններ չկան: Ես չեմ կարծում, որ նա լավագույն մարդն է, ումից կարելի է խորհուրդներ վերցնել՝ հաշվի առնելով, որ ընտրություններում հաղթել էր Թրամփը»,- ասել է Սոբչակը Եկատերինբուրգում ընտրողների հետ հանդիպմանը:
Ռիա նովոստին գրում է, որ ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Քլինթոնը հնարավոր է մասնակցի Կանանց եվրասիական երկրորդ ֆորումին, որը կայանալու է հաջորդ տարվա սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում:
Հարակից հրապարակումներ`
- Ձիու դիմակով տղամարդը` Քսենիա Սոբչակի ասուլիսին
- Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին