Ադրբեջանի անցանկալի անձանց 700 անունից բաղկացած ցուցակը ևս մեկով համալրվեց
CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդերը Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով Ադրբեջանի կողմից անցանկալի անձ ճանաչվեց։ Այս մասին գրում է «The Washington post» պարբերականը:
Պարբերականի հոդվածագիրը հարցադրում է կատարում, թե որն է նրա հանցանքը ու պատասխանում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը։
«Առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելը Ադրբեջանի համար նշանակում է քրեական հանցագործություն։ Ադրբեջան ամբողջ աշխարհով մեկ 700 անունից բաղկացած ցուցակ ունի, որոնց այևս չեն ողջունում իերնց պետությունում։ Այս ցուցակում ներառված են պաշտոնյաներ, ԵՄ անդամներ, լրագրողներ և ակտիվիստներ։
Այս շաբաթ ևս մեկ անուն ավելացավ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի՝ Բուրդերը նման ցուցակում ներառվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնավարության հարցում հարգանք չցուցաբերելու համար»,-նշված է հոդվածում։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու նշվում, որ երկու պետությունների միջև խաղաղությունը լավագույն դեպքում կարելի է փխրուն համարել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում