Արամ Առաջինն Աթենքում մասնակցելու է միջազգային համագումարին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հունաստան արտաքին գործերի նախարարի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Աթենք: Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արամ Առաջինը մասնակցելու է պետության կողմից կազմակերպվող միջազգային համագումարի, որտեղ քննարկվելու է Միջին Արևելքում կրոնների և մշակույթների համակեցության ու երկխոսության հարցը:
Համագումարին ներկա են լինելու նաև Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:
Հոկտեմբերի 29-ին Արամ Առաջինն իր պատգամն է հղելու Հունաստանի հայությանն ու հանդիպելու է ազգային իշխանության և քույր կազմակերպությունների պատասխանատուների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում