Բուխարեստում բացվել է ռուսական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Կարեն Շահնազարովին
Նախօրեին Բուխարեստի «Էֆորիա» կինոթատրոնում բացվել է ռուսական ֆիլմերի փառատոն հայազգի ռեժիսոր և «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմություն» ֆիլմով:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ֆորումն այնտեղ արդեն անկացվում է 8-րդ անգամ, կազմակերպվում է Ռումինիայում ՌԴ դեսպանության, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, «Մոսֆիլմ» կինոկենտրոնի կողմից: Այս տարի կինոփառատոնը նվիրված է հայտնի կինեմատոգրաֆիստ Կարեն Շահնազարովի 65-ամյակին, ով մասնակցել է բացմանը:
Փառատոնի ծրագրում ներառված են միայն Շահնազարովի ֆիլմերը՝ «Մենք ջազից», «Մահ անունով ձիավորը», «Ձմեռային գիշեր Գագրայում», «Երազներ», «Առաքիչը», «Լիալուսնի օր»:
Այդ ֆիլմերը ցուցադրվելու են նաև այլ քաղաքներում: