Վազգեն սպարապետը հպարտ կլիներ այն առաջընթացով, որ ապրել է Հայաստանը. Վիգեն Սարգսյան
«Քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է: Ցավոք սրտի, մեր երիտասարդ պետությունը ևս զերծ չմնաց այդ փորձությունից, որն իրենց նորագույն պատմության մեջ տեսել են ամենատարբեր երկրները՝ ԱՄՆ-ից մինչև Եգիպտոս, Հնդկաստանից մինչև Նորվեգիա»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կփոխվեր Հայաստանում, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը:
Նա նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ կփոխվեր. «Բայց վստահ եմ, որ եթե Վազգեն սպարապետն այսօր լիներ, շատ հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել է Հայաստանը, հպարտ կլիներ տեսնելու մեր բանակը, Զինված ուժերը, մենք էլ շատ ավելի ամուր կզգայինք մեզ՝ ունենալով ազգային այդպիսի գործչի տեսլականն ու մասնակցությունը մեր երկրի կայացման գործում: Բայց պատմությունը եթե-ներ չի սիրում, պատմությունն այնպիսինն է, ինչպիսին եղել է»:
Հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, համապատասխան մարմինները: Հոկտեմբերի 27-ն ունեցել է այդպիսի փուլ իր վայրիվերումներով: Չունեմ առիթ չվստահելու այդ հանցագործությանը մեր դատական համակարգի գնահատականին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին