ԱԺ-ում հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցն է։ ԱԺ այսօրվա նիստի աշխատանքներն սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը։
«18 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ոճրագործություն, որն ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի կյանքը տարավ»,- ասաց Արա Բաբլոյանը։
18 տարի առաջ, այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, մի խումբ ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը և գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան